-
10.12.2012|
19:20
Դեկտեմբերի 10-ին կայացել է ՀԱԿ հանրահավաք-երթը` մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ասել է, որ ամեն ինչ անելու են իրենց նպատակին հասնելու համար.
-
10.12.2012|
19:18
ԲՀԿ քաղխորհրդի դեկտեմբերի 10-ին նշանակված նիստը չի կայացել: Վարդան Օսկանյանը պարզաբանել է, որ այսօր նիստ չի կայանալու, «հետո կանենք, երևի»:
-
10.12.2012|
19:16
Դեկտեմբերի 8-ին կայացած Սերժ Սարգսյան-ՀՅԴ հանդիպումից հետո Հրանտ Մարգարյանը տեղեկացրել է, որ նախագահը մերժել է իրենց առաջարկներից երկուսը` հայ-թուրքական արձանագրություններից հրաժարվելու և խորհրդարանական կառավարման անցնելու վերաբերյալ, բայց քննարկումները նրա հետ շարունակվելու են:
-
10.12.2012|
17:11
«Չուխաջյանֆեստ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա կամերային երաժշտության երեկո:
-
10.12.2012|
16:32
Երևանի քաղաքապետարանը Ամանորի և Սուրբ Ծնդյան տոնակատարությունների առթիվ հայտարարում է Ձմեռ պապիների և ձյունանուշների ստուգատես։
Ցանկացողները մինչև ս/թ դեկտեմբերի 15-ից մինչև 20-ը ներառյալ կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչություն աշխատանքային օրերին ժամը 10:00-12:00-ը։
-
10.12.2012|
15:47
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին ՏՄՊՊՀ նիստում հրապարակվեց Հանձնաժողովի կողմից կատարված հերթական ուսումնասիրության արդյունքները: Երշիկեղենի շուկայում մի քանի ամիս տևած ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են անբարեխիղճ գործունեություն իրականացնող օրինախախտ արտադրողները:
-
10.12.2012|
15:04
Պակիստանի հյուսիս-արևմուտքում ոստիկանական տեղամասի վրա կատարված հարձակումից ավելի քան 6 մարդ է զոհվել։ Ինչպես հայտնում է Բաննու քաղաքի ոստիկանությունը, հարձակվողները ոստիկանական տեղամասի վրա կրակ են բացել ականանետներից և ավտոմատներից։
-
10.12.2012|
14:15
Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության կառավարության և M23 խմբավորման ապստամբների միջև բանակցությունները տապալվել են մեկնարԿոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության կառավարության և M23 խմբավորման ապստամբների միջև բանակցությունները տապալվել են մեկնարկից ընդամենը մեկ ժամ անց։ կից ընդամենը մեկ ժամ անց։
-
10.12.2012|
14:13
Գանայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ջոն Մահաման։ Նա հավաքել է ձայների 50,7 տոկոսը։ Այդ մասին հայտնել է երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
-
10.12.2012|
14:11
Մեքսիկայի Նուևո Լեոն նահանգի վարչակազմը հաստատել է, որ Մեխիկոյից ոչ հեռու տեղի ունեցած ավիավթարի պատճառով բոլոր ուղևորները զոհվել են, այդ թվում՝ հայտնի երգչուհի Ջենի Ռիվերան։ Ինքնաթիռը թռչելիս է եղել Մոնտերեյից դեպի Տոլուկու։